Էս տենաս ինչի ա, որ սաղ գրում են, որ այսօր Հայաստանի անկախության օրն ա: Հլը մի բան էլ ավելի, տեսնես ինչի՞ց ա, որ մի հատ էլ շնորհավորում են:

Արձանագրում եմ. Հայաստանը անկախ հանրապետություն չունի:
Հայաստանում չկա օրինականություն և լեգիտիմ ընտրված իշխանություն:
Հայաստանի ազատագրման համար արյուն թափած մարդը բանտում ա:
Անօրինականությունների դեմ պայքարող երիտասարդը ` Տիգրան Առաքելյանը բանտում է:
Մարդասպանները ոչ միայն բանտում չեն, այլ նաև յուղոտ պատառները դեմները խնջույք են անում:
Հայաստանի բնակչությունը տարհանվում է հիմնականում Ռուսաստան:

ՄԻ խոսքով, որքան էլ որ ցավոտ է, մենք չունենք Անկախ Հայաստան, ու որքան էլ որ ցավոտ է, հայի մեղքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել