Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել