Օ՜ֆ, էլի էս «անկախության» օրը  էկավ, ե՞րբ պետք ա պրծնենք սրանից: Ընենց էլ շուտ-շուտ ա գալիս: Չ՛է, կարծում եմ, սրանից հետո, է՛լ ահագին ժամանակ  չ՛ի գա: Բա չես տեսնում սովետը վերականգնվում ա, կարող ա էս խառը մառը բաներից հրաշքով պրծնենք, մեր համար գլուխներս կախ ապրում էինք էլի, զոռով շառի մեջ ընկանք: Մենք ո՛չ ծով ունենք, ո՛չ նավթ, ո՛չ էլ բախտ, ո՞նց պետք ա անկախ ապրենք, համ էլ մենք վերջերս մտանք «բիշկեքստանի» կազմի մեջ, որը Հայաստանի համար ավելի «ապահով» և «գաղջազեղծ» ապագա է խոստանում:

Ով, ում ուզում ա կարող ա էսօր շնորհավորի «անկախության տարելիցի» առթիվ, ով էլ գտնում ա, որ մեզ ֆորպոստ ու մարզ անվանողներն են ճիշտ, նրանք էլ են ճիշտ, մեկա «անկապ անկախությունա», կարևորը՝ մենք ենք ու մեր սարերը: Եթե դրանց արանքներում անգամ վաղը մարդ չման ա ապրող, մեկա աշխարհը վաղ, թե ուշ կիմանա, թե հայն ո՛վ ա: Կարևորը, որ մենք, որտեղ էլ, որ լինենք մեր ադաթները մեր հետ տանենք:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ թթու թան չի՛, ամեն մարդու (ազգի) խելքի բան չի՛: Անկախությանը արժանի է նա, ով ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վարկեան պայքարում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար: Անկախության հակառակը՝ կախվածությունն է: Կախվածի ոտքերի տակ հող չկա, քամիներն են տնօրինում նրա ճակատագիրը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել