Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը աջակցում է Չինաստանի ջանքերին՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։   «Lenta.ru»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ խոսելով բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Պեկինի ծրագրերի մասին։

«Մեր գործընկերների, միջազգային ազդեցիկ խաղացողների ջանքերը, որոնք ուղղված են պայմաններ ստեղծելու խաղաղ բանակցությունների և այս ամբողջ ճգնաժամի լուծման համար, անշուշտ, ողջունելի են։ Մենք հնարավորինս կնպաստենք դրան, բայց միայն այն պայմանով, որ մյուս կողմը՝ արևմտյան աշխարհը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ դրականորեն ազդեն այդ իրադարձությունների զարգացման վրա»,- ասել է Կարասինը։

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չեն Սյաոդոնգը հայտնել էր, որ Չինաստանը ցանկանում է «կամուրջ կառուցել» Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար և կշարունակի աշխատել այդ նպատակին հասնելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել