Լուլուի՝ Հայաստանում օրըստօրե տարածվող թմրանյութերին ու թմրամոլությանը վերաբերող հարցին ի պատասխան Նիկոլն ԱԺ-ում փորձել է ապացուցել, թե իբր իրենք սկզբունքային պայքար են մղում այդ ամենի դեմ: Մասնավորապես՝ հայտարարելով, որ այն ինչ որ արժե փող ու շատ փող, իր ճանապարհը գտնում է՝ Նիկոլն ասել է.«Ի՞նչ ենք անում, պարեկային ոստիկանություն ենք հիմնում, որ էսօր ոստիկանությունը երբեք Հայաստանի Հանրապետությունում էնքան ընդլայնված ներկայություն չի ունեցել, ինչքան էսօր ունի»:

Որ ունի, ի՞նչ… Ինչպե՞ս պատահեց, որ ոստիկանների ու պարեկների թվի աճը համընկավ երկրում թմրամոլության ու թմրամիջոցների քանակի աճի հետ, կամ ինչպես էին կարողանում նույն նախկին իշխանություններն իրավճակը կոնտրոլի տակ պահել մի դեպքում, երբ այն ժամանակ ոստիկանների թիվն արհեստականորեն չէր ուռճացվում: Այս հարցին ո՞վ պետք է պատասխանի: Ստացվում է, որ այդ աճից շահել է միայն մի հոգի՝ Նիկոլն ինքը, ում իշխանությունը դարձել է ավելի անսասան. հսկայական թվով պարեկներն ու ուժայինները ոչ թե զբաղված են նարկոտիկ որոնելով կամ ծակվողներին, ուռողներին ու քթերը քաշողներին բերման ենթարկելով, այլ ընդդիմությանը ճնշելով, Նիկոլի ընդդիմախոսներին գաղտնալսելով ու եսիմ է՛լ ինչով: Հետևաբար՝ հարց՝ ո՞րն է  այսքան շատ ոստիկանների ու պարեկների գոյության իմաստը հատկապես այն դեպքում, երբ ամեն մի պարեկ պետական բյուջեի վրա լուրջ թվեր է արժենում, իսկ հանցագործությունների քանակը միմիայն աճում է՝ նվազման միտում չդրսևորելով:

Բա որ խնայեն բյուջեի փողերը, Նիկոլի մազոտ հետույքն ո՞վ է աթոռին կպած պահելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել