ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության բաժնի աշխատակից, լեյտենանտ Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
«Վիրահատությունից հետո Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է բաժանմունք»,- ասել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մեկ ոստիկան զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել