Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Այս մասին հայտնում է Haber Global հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Անկարան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, և այն կքննարկվի։

Ուշակովի խոսքով՝ Էրդողանն ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Հիշեցնենք, որ Հայաստանից ևս կմասնակցեն  ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել