Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշված երթևեկելի գոտին  առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել