«Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, վախեցած եմ: Ես դեռ շատ կարճ հատված եմ տեղադրել: Սպառնում էր ինձ «խփել»: Սկզբում ուղղակի փորձում էի հասկանալ, թե ինչու, իրավիճակը հանդարտեցնել, բայց վարորդը կտրականապես չէր հանդարտվում:
Ես դեռ տեղ չհասած հասկացա, որ հասցեն սխալ եմ նշել, հասցեն փոխեցի և արժանացա նման վերաբերմունքի: Ես փորձում էի ասել, որ իգական սեռի ներկայացուցիչ եմ, բացատրել, որ իր երեխայի տարիքի աղջիկ եմ, ուզում էի ասել՝ մի վիրավորեք, դուք իրավունք չունեք, բայց ամեն ինչ ապարդյուն էր: Նա իմ հետևից մտավ այն հասցեն, որտեղ ես գնացի ու պահանջեց ավել գումար: Գումարը կազմել էր 1200 դրամ, ինքը պահանջում էր 1700 դրամ:
Մինչև այս սթորին տեղադրելը զանգահարել եմ Yandex տաքսի, խնդրել եմ հեռախոսահամար փոխանցեն, որին կուղարկեմ նկարահանած տեսանյութը, որպեսզի տեսնեն, բայց դեռ համար չեն փոխանցել: Ես դիմելու եմ ոստիկանություն: Կարևոր չէ հասցեն փոխվել է, թե ոչ, կարևորն այն է, որ ինձ սպառնացել են»,- դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան էջի սթորի բաժնում պատմել է իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Առավել մանրամասն՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում