Տոնդ շնորհավոր Հայաստան: Դարերի երազանքն իրականացվեց մայիսի 28-ին և այսօր դրա վերահաստատման օրն է: Անկախությունն հոգեվիճակ է: Բոլոր ճղճիմ մարդիկ, ովքեր էսօր կփորձեն ցեխ շպրտել իրենց ներսի մաղձն են ցույց տալիս... Մարդ պիտի նախ հոգով անկախ լինի: Իսկ Հայ մարդը պետություն չունենալով անգամ` անկախ է եղել: Անկախ երկրի մասին են մեր երգերը, հաղթանակի ու հերոսների մասին են մեր հեքիաթները: Քո հավաքական կերպարը` Սասնա Դավիթը... Դավիթն է քո անկախության սիմվոլը... Տոնդ շնորհավոր Հայաստան... Շնորհավոր հայեր ջան: Մենք դեռ անելիք ունենք` Դաշտային Արցախ, Նախիջևան, Վիրք, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա... մեզ են սպասում: Շնորհավոր տոնդ Հայաստան... Քո անպարտ հոգին է էսօրվա խորհուրդը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել