Լսում եմ, որ ծանոթներիցս մեկի որդին հեռախոս է կորցրել տաքսու մեջ և չեն կարողանում գտնել: Iphone 14 pro, որը ձեռք էր բերել ապառիկով: Ասում եմ, որ նման դեպքերից խուսափելու համար պետք է օգտվել առցանց տաքսիներից, որպեսզի միշտ իմանաս, թե ով է վարորդը և, որ լինի վերադաս կազմակերպություն, որը կգտնի և կվերադարձնի այն: Ստանդարտ դեպք է, յուրաքանչյուրս էլ ինչ-որ բան թողած կլինենք տաքսու մեջ: Ինչքան զարմանալի, այնքան էլ տրամաբանական էր, երբ ստացա պաստասխան, որ հեռախոսը կորել էր Yandex-ի տաքսու մեջ: Դեպքը եղել էր օգոստոսի 19-ին, առավոտյան ժամը 07:00: Ուղևորը Անի Հյուրանոցի մոտ դուրս է գալիս Սև Nissan Tida մակնիշի մեքենայից, և քիչ անց նկատում, որ հեռախոսը թողել է մեքենայի մեջ: Անմիջապես զանգում են հեռախոսահամարին և պարզվում է, որ արդեն միացված է авиарежим-ը, և զանգը չի գնում: Նոր մտնում են iCloud-ի միջոցով նշում են հեռախոսը որպես գողացված: Yandex-ը ընդհամենը տրամադրում է վարորդի տվյալները, վերջինս էլ սուխոյ ատկազ է գալիս: Ժողովուրդ, տենց չեն աշխատում, ուշքի եկեք. նախ մի լցրեք ձեր կազմակերպությունը գող, սրիկա մարդկանցով, հետո էլ բարի եղեք կրեք ձեր կադրերի արարքների պատասխանատվությունը: Վարորդի անունը Գևորգ: Մեքենայի պետհամարանիշը տեղադրում եմ փակված, եթե իրավապահներին հետաքրքրի կարող ենք տրամադրել: 37D**15
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: