Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են, կատարվել են առաջնային քննչական գործողությունները։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Այս պահին դեռևս քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որ հարձակվել են Տիգրան Համասյանին տեղափոխող ավտոմեքենայի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել