ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Արագած սարի մոտ երեկ թեժ միջադեպ է եղել, որն ավարտվել է դաժան ծեծկռտուքով։

Վեճը տեղի է ունեցել Արագածի հատվածում կազմակերպված միջոցառման ժամանակ, այնուհետև վերածվել է համերգի կազմակերպիչների և գյուղացիների միջև մեծ ծեծկռտուքի։

Ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաև Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի մասնակիցները միմյանց անխնա հարվածներ են հասցրել, ծեծել, համերգի հատվածում գույք ու ավտոմեքենաներ են վնասել նաև։

Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ Արագած սարի հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակից է եղել նաև ինքը․

«Երեկ՝ օգոստոսի 29-ին, մենք մի քանի երաժիշտների հետ Արագածի հյուսիսային ափին ունեինք շատ կարևոր ձայնագրություն, համերգ-միջոցառում, որը հանրային միջոցառում չէր, քանի որ գնացել էինք հատուկ ձայնագրության համար։ Ունեինք ընդամենը 33 հոգի հյուր՝ որպես հանդիսատես, կային նաև հստակ կանոններ՝ լռություն պահպանել, աղբ չթափել, չծխել, միջոցառման ժամանակ պարբերաբար հայտնվում էին մարդիկ, որոնք ալկոհոլի հանդեպ սեր ունեին։

Միջոցառման ժամանակ նրանք անընդհատ աղմուկ էին հանում, գոռում, փորձում էինք ուշադրություն չդարձնել, բայց աղմուկը խանգարում էր մեզ։ Ես անձամբ գնացել եմ ու խնդրել եմ, որ 1,5 ժամ լուռ նալ, որից հետո էլ շարունակում էին աղմկել, դրանից հետո մեր հանդիսատեսը նրան նստեցրեց մեքենաներն ու ճանապարհեց։ Այդ ընթացքում ոչ մի հարված, ծեծ չի եղել, բայց գործը ավարտելուց հետո, երբ իջել ենք գյուղ՝ Գեղաձոր, գյուղի ճանապարհի վրա հավաքվել էին երեք մեքենաներով մինչև տասը հոգի մարդ, մեքենաներից մեկը ամբողջ ընթացքում համերգի տեղում էր։ Մեր մեքենայի վրա հարձակվեցին, ուզում էին շոֆերին հանել, ծեծել, վարորդը փախավ, երկրորդ ավտոյի պատուհանը ջարդեցին, փառք Աստծո, ոչ ոքի վնաս չկարողացան հասցնել; Ծեծկռտոքը եղել է իմ մեքենայի պատասխանատուի հետ, պարեկեներին կանչեցինք, հետո նրանք փախան։ Ոչ ոք չի վնասվել բարեբախտաբար, բայց այս ամենը շատ վիրավորական էր։

Իրավապահները ուսումնասիրում են դեպքը հիմա, մեզ էլ քաշքշուկների մեջ են գցել»,-պատմեց Հայկ Բարսեղյանը՝ հավելելով, որ գործը հիմա իրավապահների տիրույթում է, ուսումնասիրում են միջադեպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել