Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը։
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հատուկ մրցանակ է ստացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինից։
Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոնակոյում, որտեղ տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանությունը։
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում անցկացրել է 183 հանդիպում՝ դառնալով 140 գոլի հեղինակ։
Մրցաշարի ռմբարկուների ցուցակում 2-րդ տեղում ընթացող Լիոնել Մեսսին Կրիշտիանուից հետ է մնում 11 գնդակով, իսկ Ռոբերտ Լևանդովսկին 46 գոլով պակաս ունի։
Տեսանյութն այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել