Երեկ ներկա գտնվեցի համալիրում կազմակերպված Հոկեյի շոուին:Սովետի նախկին աստղեր, չմուշկներով սառույցի վրա մի կերպ սահող Հայաստանի պատանեկան հավաքական, լազերային էֆեկտներ:Միջոցառման հաղորդավարը իր Դիջեյությունը ռուսերենով էր կատարում:Խաղը օրհնելու էր եկել նաև Կոմիտաս վարդապետը:Դե օրհնանքը լավ բան է և թող մարդկանց գլխից անպակաս լինի, սակայն օրհնանքը հնչեցնելուց առաջ վարդապետը հարկ համարեց ռուսերեն դիմել հավանաբար ռուսներին ասելով թե իր աղոթքը պետք է հայերեն հնչի:Եվ դա ասեց մի այնպիսի պաթոսով կարծես թե մի այլ կարգի սխրագործություն էր պատրաստվում անել:Այսպես, որ գնա մենք արդեն պետք է ռուսներից ներողություն խնդրենք, որ հանդգնություն ենք ունեցել հայ ծնվել:Ու ընդհանրապես էդ ինչ անհարգալից վերաբերմունք մեր երկրի պետական լեզվի նկատմամբ: Հետո ինչ, որ միջոցառման համակազմակերպիչը Ռուսաստանի դեսպանատունն էր:Քյալ են էլի ռուսները:Իրենց դեմ վատ վերաբերմունք ստեղծելու վարպետներ են:Օրինակ ամերիկացիք պակաս մեծապետական վերբերմունք չունեն մեր նկատմամբ, բայց, որպեսզի դա սքողեն նման առիթների դեպքում երկլեզու հաղորդավարներ կամ թարգմանիչներ են վարձում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10201989140552562?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել