Մամուլում հայտնվել են  տեղեկություններ այն մասին, որ ոչ միայն քաղաքացիներին «դավադիտ» արած ՀԷՑ-ի, այլև  «Վեոլիա ջրի» դեմ ՔՊ-ում խմորումներ են նկատվում. որոշ ՔՊ-ականներ կողմ են համակարգերը պետական կառավարման հանձնելուն, ոմանք՝ մասնավորին թողնելուն,բայց տերերին փոփոխելուն:

Երկու համակարգերից էլ, իհարկե, բողոքելու առիթ կա. մեկը լույսն է կտրում պարբերբար, մյուսը՝ ջուրը՝ բերելով տարբեր պատաճառաբանություններ, և քաղաքացիները վաղուց են հոգնել թե՛ մեկից, թե՛ մյուսից, ուստի դեմ չեն լինի փոփոխություններին առհասրաակ: Բայց այստեղ հարցն այլ է՝ այն՝ հեռուն գնացող նպատակները, որոնք կարող է հետապնդել իշխանությունն այս ամենով: Եթե համակարգերը դրվեն պետության տրամադրության տակ, ապա ակնհայտ է, որ իշխանությունների համար ստեղծվելու է հավելյալ եկամուտ ապահովելու լուրջ գործիքակազ, եթե սեփականատերերի փոփոխություն լինի, ապա այդ եկամտաբեր ոլորտները կարող են բաժին հասնել ասենք Հակոբյան Աննայի սրտի օլիգարխներից մեկնումեկին, խոսքի՝ Գռզոյին: 

Նիկոլին փող շատ է պետք. միայն սեփական անվտանգության համար նա տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում այս աղքատ բյուջեից, և քանի որ Հայաստանն առաջիկայում կանգնելու է է՛լ ավելի ահավոր փորձությունների առաջ, ուստի Նիկոլին հավելյալ ուժեր են պետք՝ իր իշխանությունը պահելու համար, ինչն էլ, բնականարաբ, փողի հետ կապված հարց է: 

Մյուս կողմից՝ այս ամենը Նիկոլը կարող է ծախել հասարակության վրա՝ հուսադրելով, որ փոփոխությունների արդյունքում ամեն ինչ «օքեյ» է լինելու, լույսերն է՛լ չեն կտրելու, ջուրն էլ առատորեն հորդելու է յուրաքանչյուր ծորակից կամ պուպուլակից, ուստի չարժե ՔՊ-ին այլընտրանք փնտրել կամ Նիկոլի ուղղությամբ խնձորներ նետել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել