Անկախությունը Հայաստանը ձեռք բերեց իրեն պարտադրված պատերազմի տարիներին: Պետականության կերտման ճանապարհին ամենադժվար փորձությունը՝ Արցախի ազատագրումը, հաղթահարեցինք պատվով: Հաղթահարեցինք, բայց անկախության ձեռքբերումից 22 տարի անց, ցավոք, չշրջանցեցինք մեզ սպառնացող բոլոր մարտահրավերները: Ժողովրդավարական, իրավական և իրապես բարեկեցիկ պետության կառուցում, միջազգային հարթակում էլ՝ ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծում. սա Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների համընդհանուր տեսլականն է: Անկախության 22 տարիները կարճ, բայց նաև ուսանելի փորձ կուտակելու երկար ժամանակ է՝ մեր տեսլականի ճանապարհն անշեղ անցնելու համար:
Հայաստանն է հայի հայրենիքն և անկախ կենսական դժվարություններից ու առօրեական դարձած սոցիալական խնդիրներից, այս տոնը բոլորինն է, հետևաբար շնորհավորում եմ բոլորիս՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ և մաղթում, որ յուրաքանչյուր հայ Հայաստանում ապրի հաղթող ազգին բնորոշ արժնապատիվ կյանքով:



