«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտարարում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի գործարկման մասին։ 

Գնացքի մեկնարկը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 3-ից։ Սեպտեմբեր ամսին գնացքը կմեկնի Երևանից ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից՝ ամսվա զույգ օրերին։
Երևան-Բաթումի-Երևան գնացքն աշխատում է առանց չվացուցակի փոփոխության՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ 
Չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել