Հայտնի հրատարակությունը հրապարակել է օգոստոսի լավագույն նկարները: Ամեն օր National Geographic են գալիս բազմաթիվ նկարներ աշխարհի տարբեր ծայրերից: Հարյուրավոր լուսանկարիչներ հարմար պահի են սպասում և ունիկալ նկարներ անում, որոնցից ուղղակի գլախապտույտ է առաջանում:
Փորսուղ, Ֆինլանդիա

Գիշերը փորսուղների ընտանիքը թաքուն կերպով խոհանոց է մտնում: Ֆագերստրոմին 4 տարի պահանջվեց այս վախկոտ կենդաիներին նկարելու համար: Կայ Ֆագերստրոմ
Պապուանյան պինգվին, Անտարկտիդա

Սուբանտարկտիկական պինգվինները չեն համարձակվում լողալ: Ջրում նրանց կարող է սպասել ծովային ընձառյուծը: Պինգվինը մնում է ծանծաղուտում՝ իրավիճակը գնահատելու համար: Փոլ Նիկլեն
Արջ-ուրվական, Կանադա

Կերմոդյան արջերի թվաքանակը 400-1000 հատ է: Արջերը պահպանվել են միչև մեև օրերը հիմնականում հնդկացի ցեղերի շնորհիվ, որոնք արջերի գոյությունը միշտ գաղտնի էին պահում: Փոլ Նիկլեն
Խոռոչ, Մեքսիկա

Սուզորդը հետազոտում է մայանների հին քաղաքներից մեկի՝ Տուլումայի մոտակայքի խոռոչը: Պոլ Նիկլեն
Նորածին կամբալան

Նորածին կամբալայի աչքերը գտնվում են գլխի տարբեր կողմերում, բայց գանգի ձևավորման հետ մեկտեղ նրանք կմոտենան իրար: Նորածինը թափանցիկ է և շատ հեշտությամբ թաքնվում է գիշատիչների աչքերից: Դեվիդ Լիիտտշվագեր
Մուստանգ, Ռոստով մարզ

Դոնի մուստանգներն ունեն խիտ բաշ և արտահայտիչ աչքեր: Սվետլանա Պետրովա
Կուղբ, Ֆրանսիա

Կուղբը լողում է դեպի իր բույնը Լուարա գետում: Ներկայումս այս կենդանիների թվաքանակը բավականին շատացել է և մոտ մեկ միլիոնի է հասել: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայի տարածքում: Լուի-Մարի Պրո:
Ամպեր ամրոցում, Բելգիա

Նկարիչ Բերնարդո Սմիլդը իրական վարպետ է տարածքներում ապմեր ստեղծելու հարցում: Միջնադարյան ամրոցում լողացող ամպը խոնավության, ծխի և լուսավորության հմուտ միախառնում է: Իֆտինկ Շատտենկերկ
Տափաստանային աղվես, Ռուսաստան

Հանկարծակի հանդիպեցի տափաստանային աղվեսների թաքստոցին: Բոլոր աղվեսի ձագերը թաքնվել էին բնի մեջ, իսկ նրանցից ամենաքաջը մնացել էր մյուսներին պաշտպանելու համար: Եվգենի Պոպով
Բվիկ, Ռուսաստան

«Անտառում սունկ հավաքելու ժամանակ լսեցի բևեռային բվի ճիչը: Եթե նա այստեղ է, ապա նրա ձագուկները նույնպես մոտակայքում կլինեն: Սկսեցի փնտրել նրանց և հանկարծակի նկատեցի վախեցած և ուշադիր մի հայացք: Դա փոքրիկ բվիկն էր: Թեև նա իր գույնով տարբերվում էր շրջակա միջավայրից, բայց շատ դժվար էր նրան նկատելը»: Դմիտրի Ուտկին
Կուղբ, Վանկուվեր

Կուղբը Եվրոպայի երկրորդ ամենամեծ կրծող կենդանին է կապիբարից հետո: Փոլ Կոլանջելո
Երկաթգծային կայարան Մումբայում

Ռենդի Օլսոն:
Լյուրիկներ, Շպիցբերգեն

Լյուրիկները շատ են տառապում շրջական միջավայրի աղտոտվածությունից, հատկապես նավթային տանկերների վթարներից: Փոլ Նիկլեն
Վագր Բրահմապուտրայի հովտում

Վագրի մորթու գծերը կթաքցնեն նրան բարձր խոտի մեջ: Սանդեշ Կադուր
Բայտերեկ հուշարձան, Աստանա

Ղազախստանի մայրաքաղաքում գտնվող այս հուշարձանը համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Շինության բարձրությունը 97 մետր է, իսկ գնդի հետ միասին 105 մետր: Գերդ Լյուդվիգ
Էլեկտրակայան «Ռետկլիֆ-օն-Սոար», Մեծ Բրիտանիա

«Ռետկլիֆ-օն-Սոար» ածխային էլեկտրակայանը էլեկտրականություն է արտադրում, որը բավարարում է 2 միլիոն մարդկանց: Այս կառույցն արդեն 40 տարի է ինչ գործում է: Թոբի Սմիթ
Առյուծների «մսուրը», Սերենգետի

Առյուծի ձագուկները մեծից փոքր ապրում են միասին «մսուրում»: Մեկ պրայդի էգերը հոգ են տանում և հետևում են ինչպես սեփական, այնպես էլ ուրիշ ձագուկների ետևից: Մայքլ Նիքոլս
Կարմրաչյա գորտ, Կոստա-Ռիկա

Կոստա-Ռիկայում ֆոտոշրջագայության ժամանակ Մեգան Լորենցը շատ էր ցանկանում նկարահանել կարմրաչյա գորտին: Երեկոյան մոտ դա նրան հաջողվեց: Գորտիկը ճյուղի վրա էր բարձրանում, իսկ հենց նկատեց, որ իրեն նկարում են, անմիջապես փախավ: Մեգան Լորենց
Աղվես, Կամչատկա

«Ահեղ մրրիկից և ուժեղ ձյան տեղումներից հետո, հաջորդ օրն առավոտյան ես նկատեցի սպիտակ, հարթ ձյան վրա կարմրահեր աղվեսին, որը մեկ արագ էր վազվազում, մեկ էլ կանգնում, ինչ-որ բանի էր նայում»: Գեննադի Յուսին
Կարմիր կայմանի ձագուկներ, Բրազիլիա

Երկշաբաթական յակարյան կայմանները գրեթե 20 սանտիմետր են: Առավոտյան ձագուկները թաքնվում են գիշատիչներից բարձր ճահճային խոտերի մեջ, իսկ վտանգի դեպքում ճիչ են արձակում՝ կանչելով օգնության: Լուչիանո Կանդիսանի
Ուշ գիշեր Կայկիտ այգում, Նյու-Յորք

«Որպեսզի կարողնալ բացահայտել Կայկիտը, - ասում է այգու հիմնադիր Ուիլյամ Ուելլս Բոսուորտը, - հարկավոր է զգալ ուշ գիշերը, երբ ամեն ինչ շուրջտ խաղաղ է և միանշանակ չէ»: Դիանա Կուկ և Լեն Ջենշել
Գորտը բամբուկի վրա, ԱՄՆ

Մի անգամ ես խոտի մեջ այս գորտին տեսա, որը փախչում էր խոտհնձիչից: Ես վերցրեցի նրան և դրեցի բամբուկի վրա: Մինչ լուսանկարում էի գորտին, նա ոչ մի շարժում չարեց: Արոն Անսարով
Flower Garden Banks արգելանոց, Մեքսիկական ծովածոց

Flower Garden Banks ազգային ծովային արգելանոցում գազահանման խողովակները ուղղահայց ռիֆեր են դարձել: Դեվիդ Դուբիլե
Բնության պարկ Երգակի, Ռուսաստան

Այստեղից հրաշալի տեսարան է բացվում ձյունապատ Արադանյան լեռնաշղթայի վրա: Միխաիլ Վերշինին
Տետերևա, Կապելիա

Տետերևաները չափում են ուժերն էգերին գրավելու համար, Կարելիա, Ռուսաստան: Ալեկսեյ Տիշենկո
Սկյուռիկներ, Կրասնոդար, Կրասնոյարսկի երկրամաս

Լուսանկարն արված է 2013թ.-ին հուլիսի վերջում, Կրասնոյարսկի երկրամաս: Զբոսանքի ժամանակ ես տեսա սկյուռիկին, նա վազվզում էր, խաղում էր իր պոչի հետ, հետո այսպիսի դիրք ընդունեց, բայց անմիջապես փախավ: Յուրի Պիգորև
Ջրասամույր, Մեծ Բրիտանիա

Ջրասամույրները ուժեղ թաթեր ունեն, իսկ մարմինը հարմարեցված է ջրում տարբեր հնարքներ անելու համար, բայց այդ ամենան անիմաստ կլիներ առանց խիտ մորդու: Չարլի Համիլթոն Ջեյմս
Շպիցբերգենի ստորջրյա աշխարհը, Նորվեգիա

Հողի սննդարան նյութերը քշվում են դեպի օվկիանոս ափամերձ ալիքների ժամանակ՝ սնելով ստորջրյա բուսականությունը: Փոլ Նիկլեն
Առյուծ, ազգային պարկ Սերենգետի

Լև Հալդուրը հաճախակի է այցելում Սիմբայի պրայդը: Արուների խմբակը պետք է միաժամանակ հետևի երկու պրայդերին: Մայքլ Նիքոլս
Չիչեն-Իցա, Մեքսիկա

30 մետրանոց բուրգը զարդարված է փետրավոր օձի գլխով: Այն վկայում է Չիչեն-Իցայի նախկին փառքի մասին: Այս երբևէ հզոր քաղաքը կառուցվել է IX դարում: Փոլ Նիկլեն
Դարչնագույն արջեր, Կամչատկա

Երեքգլխանի վիշապի նման արջուկները ուշադիր նայում են լուսանկարչին: Կուրիլյան լճի ափին հաճախակի կարելի է տեսնել դարչնագույն արջերին: Նրանք գալիս են այստեղ սաղմոն ուտելու համար: Նիկիտա Կորզուն
Հրաբուխ Սակուրաձիմա, Ճապոնիա

Կրկին արթնացել է 1118 մետրանոց Սակուրաձիմա հրաբուխը Կյուսյու կղզու վրա: 1914թ.-ի վերջին ուժգին ժայթքումից հետո պնդացած լավան միացնում էր կղզին Օսումի թերակղզու հետ: Մարտին Րիտցե
Ջրանցք, Վենետիկ

1927 թ., Լուսանկարիչ Հանս Հիլդենբրանդը հայտնի է դարձել շնորհիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արված լուսանկարների: Հանս Հիլդենբրանդ
Քաղաքային լողափ, Ռիո-դե-Ժանեիրո

Ռիո-դե-Ժանեիրոյում բազմաթիվ մարդիկ լողափ են գնում աշխատանքային օրվա վերջում: Դեվիդ Ալան Հարվի
Սալվադոր, Բրազիլիա

Չարլզ Դարվինն ասում էր այս քաղաքի մասին,- «Յուրօրինակ, ճարտարապետության ֆանտաստիկ ոճ: Սակայն նույնիսկ նա է բնությանը զիջում իր գեղեցկությամբ»: Ջեյմս Սթենֆիլդ
Մորելլա, Իսպանիա

1928 թ. , Մորելլայի գլխավոր փողոցը, Ժյուլ Ժերվե Կուրտելեմոնտ
Կամուրջ Սան-Ֆրանցիսկոյի և Օկլենդի միջև

Սան-Ֆրանցիսկոն և Օկլենդը միացնող կամուրջ կամ ուղղակի Bay Bridge: Կառուցման աշխատանքները սկսվել էին 1933թ.-ին և ավարտվել էին 1936թ.-ին: Լ. Սանչես
Հարսանիք, Կրակով

Հին հրեական թաղամաս Կրակովում: Իդեալական վայր յուրահատուկ հարսանեկան նկարահանումների համար: Գ. Ջեվելիեվա
Այգի տանիքի վրա, Մանհեթեն

Empire State Building փայլերը և հիասքանչ տեսարան տանիքից: Դիանա Կուկ և Լեն Ջենշել
Դեպո, Չիկագո

Խաչմերուկ: Չիկագո: Էնջի Մակգոնիկալ
Արտացոլանք ջրի մեջ, Վաշինգտոն

1937 թ. , երեխաները փոքրիկ նավակներ են դնում ջրի վրա, որտեղ արտացոլվում է Լինքոլնի հուշարձանը: Այս վայրը հանդիսանում է Վաշինգտոնի ամենահայտնի վայրերից մեկը: Ուիլլարդ Քալվեր
Ասիայի առևտրի կենտրոն, Մանիլա

Ես արել էի այս լուսանկարը Մանիլա գործուղման ժամանակ: Քաղաքում կան բազմաթիվ հետաքրքիր ճարտարապետական շինություններ: Ակիրա Տակո
Անձրևանոցներ, Մայամի-Բիչ

1930թ., հունվար: National Geographic-ի լրագրողի հետաքրքիր հայացքը Ֆլորիդայի վրա: Կլիֆտոն Ռ.Ադամս
Օպերատոր մետրոյում, Տոկիո

Մետրոն Տոկիոյում հանդիսանում է տեղաշարժման ամենահարմարավետ միջոցը: Այդ պահին օպերատորը հայտարարում էր նոր վագոնի մոտենալու մասին: Դանիլո Դունգո
Լիմասսոլ, Կիպրոս

1920 թ. Լիմասսոլը հանդիսանում է բազմաթիվ հնեաբանական հուշարձանների հայրենիքը: Մեյնարդ Օուեն Ուիլյամս
Խաղեր կրակի հետ, Փարիզ

Փարիզի գետնանցումների խճճված ցանցը լավ թաքստոց է կրակի հետ խաղաղ սիրողների համար: Հրաշալի շոու Լուիի կողմից: Սթիվեն Ալվարես
Գորասու Գիլ, Սեուլ

Նորաձևության բուտիկնեը, կաֆեները, և ցուցահանդեսները հանդիսանում են Գորասու Գիլի գլխավոր սեփականությունը: Ջոդի Կոբբ
Ոստիկանության բաժին, Սինգապուր

Հին ոստիկանության բաժնի պատուհանների հրաշալի գունավորումը: Ներկայումս այն ազգային հուշարձան է համարվում: Շուրեսեսվարան Էսվարան
Բայա-Մարե, Ռումինիա

Բայա-Մարե քաղաքը, որը գտնվում է Ռումինիայի հյուսիս-արևմուտքում, հայտնի է պահպանված միջնադարյան ավանդույթներով: Քրիստի Նիկուլեսկու
Նորաձևության ցուցադրություն, Փարիզ

1989 թ.-ին մոդելները սպասում են ցուցադրությանն ետնաբեմում: Ուիլյամ Ալբերտ Ալլարդ
Կոզուեյ-բեյ, Հոնկոնգ

Որքան մարդիկ են անընդհատ այս ու այն կողմ գնում: Շատ հեշտ է կորել այս ամբոխում: Բրայան Իենա
Կարմիր հրապարակ, Մոսկվա

Կրեմլը հանդիսանում է քաղաքի բնակիչների և հյուրերի ավանդական հանդիպման վայրը: Գերդ Լյուդվիգ
Սքայլայն, Չիկագո

1967 թ., 52 հարկում: Ջեյմս Սթենֆիլդ
Դեռահասներ, Բրուքլին

1982 թ. , դեռահասները լուսանկարվում են գրավիչ Trans Am-ի հետ: Ռոբերտ Մեդդեն
Գրինվիչի պարկ

Գրինվիչի պարկը հանսիսանում է հանգստանալու և առանձնանալու վայր Լոնդոնի հարյուրավոր բնակիչների համար: Մասսիմո Վիտալի
Բեյրութ, Լիվան

1958 թ. Արևմտյան և արևելյան աշխարհի կոնտրաստը Բեյրութում: Թոմաս Աբմերկրոմբի



