Ի՞նչ են տալիս դավադրության տեսությունները, ինչո՞ւ են բոլորը վանում իրականությունն ու փորձում ապրել իրենց նախընտրած կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ: Այս երեւույթը, կարծես, բացատրելի է. ստեղծված խելագարության մթնոլորտի բոլոր շահառուներին՝ ժողովրդին, Նիկոլին, ընդդիմությանը, քաղաքացիական ակտիվ խմբերին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ սեփական պատասխանատվությունն ու սեփական անկարողությունը արդարացնել դավադրությունների տեսություններով (ամեն մեկը՝ ըստ իր շահի, ճաշակի ու գիտելիքի):
Այլ բացատրություն չկա եւ չի էլ կարող լինել: Սա 21-րդ դարի հայկական ազգային հիվանդությունն է:
Ամեն սխալ կարելի է շտկել, կորցրած նյութական ամեն ինչը կարելի է հետ բերել՝ Արցախից մինչեւ Վան, բայց չի կարելի դա անել՝ ապրելով դավադրությունների մտացածին աշխարհում, մերժելով իրականությունը եւ ադեկվատ գնահատական չտալով փաստերին ու իրավիճակներին:
Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել