Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Վազգեն Ս․-ն ։
Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս․-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ Կիրակոս Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վազգեն Ս․-ն ՀՀ ՊՆ ծառայող է:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/08/22/1267848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել