ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Հոսպիտալացվել է 41 հիվանդ։ Տեղեկությունն այսօր ասուլիսում հայտնել է ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։

Ըստ նրա՝ չորս հիվանդի վիճակը ծանր է։ Մյուսներինը միջին ծանրության է։

Արձանագրված դեպքերն Արագածոտնի մարզում են։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել