Հարցին՝ արդյոք ՀՀ կողմից վարվող անկանխատեսելի քաղաքականությունը վտանգավոր չէ՞ Հայաստանի համար, Սյամոն պատասխանել է՝ ասելով.«Հենց դա վտանգավոր ա, և եթե ես դրա համար եմ ասում, որ պետք չի մեկի գրկից մյուսի գիրկը թռնել ու ասել՝ դա ինձ ապահովում ա. ոչ մի բան չի ապահովում: Մենք պետքա ինքնուրույն, անկախ քաղաքականություն վարենք էս տարածաշրջանում էս փուլում: Համենայն դեպս՝ դա է մեր գլխավոր նպատակը, և միայն էդ ձևի մեզ բոլորը կհարգեն, մեր հետ կհամագործակցեն և մեր դերը կհասկանան»:

Երբ Աննայի գիրկը թռած Սյամոն բունկերներում ուրախ ժամանակ էր անցկացնում՝ հընթացս Արցախի գլուխն ուտելով, բա այս ամենի մասին չէ՞ր մտածում, չէ՞ր մտածում, որ պարտության հետևանքով Հայաստանն այնքան է իջնելու, որ Իլհամի բրելոկի մակարդակի է հասնելու՝ ինքնուրույնության որևիցե նշույլ կամ փշրանք չունենալով, եղածն էլ կորցնելով ու զրոյին հավասարվելով:

Սյամոն ընդամենը փորձել է այլընտրանք առաջարկողի տպավորություն թողնել ու համոզել, թե ինքն իբր դեմ է Նիկոլի ներկայիս քաղաքականությանը: Մինչդեռ ներկայիս անբարեհույս վիճակը Սյամոն Նիկոլի հետ միասին է  կերտել ու ազգին փաստի առաջ կանգնեցրել: Սրա մասին նրան պետք է պարբերաբար հիշեցնել՝ բնությամբ հատկացված  տեղը ցույց տալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել