Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա ԱվետիսյանRazm.info-ն գրում է.

ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրք 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյան

Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Ռազմինֆոն տեղեկացրել էր, որ նախօրեին ձերբակալել են «Ազատամարտիկների խորհրդի» համակարգող Վոլոդյա Ավետսիյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել