Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Զոհրաբ Թ․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մոտ 150 մետր առաջ ընթացել և կիսակողաշրջված վիճակում  հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Թ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 11-ամյա Զոհրաբ Թ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ըստ նախանական տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը պապ ու թոռ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել