Օգոստոսի 14-ին, ժամը 10:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զվարթնոց գյուղի Այվազյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 12:26-ին: Մասամբ այրվել են մոտ 20 խմ տախտակ, 6 խմ կուտակած փայտի թափոն, տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), փայտի մշակման 5 հաստոց և 1 արևային կայան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել