Խանումյան Հայկոն հայտարարել էր, թե Ադրբեջանը չբանակցեց արցախյան ղեկավարների հետ, քանի որ ի դեմս նրանց տեսնում էր ռուսական գործակալների: Հայկոն այսպիսով ակնարկել էր, թե հակառակ դրա, Սյամոն կարող էր շատ ավելի լավ բանակցող լինել Իլհամի հետ, եթե նրան շանս տրվեր:
Նախ՝ հարց է առաջանում, թե արդյոք Հայկոն անձա՞մբ է ճշտել Իլհամից, թե նա ինչպես էր ընկալում արցախյան ղեկավարությանը, այդ մասին Մեհրիբա՞նն է շշնջացել Հայկոյի ականջին, ապա՝ արդյոք այն, որ Ւլհամը շատ ավելի մեծ հաճույքով կբանակցեր Սյամոյի հետ, չի՞ խոսում այն մասին, որ Հայկոյի շեֆը ադրբեջանական ագենտ է: Դատելով Հայկոյի տրամաբանությունից՝ ստացվում է, որ Սյամոն «վերբովկայի» ենթարկված ադրբեջանական գործակալ է, որի հետ ասել-խոսելու շատ բան ուներ թշնամին: Իսկապես Ադրբեջանում Սյամոյի հանդեպ առանձնակի վերաբերմունք կա ձևավորված, որ տրամագծորեն տարբեր է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ առկա վերաբերմունքից:
Այդ հատուկ վերաբերմունքի ապացույց է նաև այն, թե ինչպես Սյամոն փախավ Արցախից՝ նախապես թուրքերի կողմից հրահանգավորվելով, ինստրուկտաժի ենթարկվելով: Հիմա նրանց իսկ հրահանգով առաջիկայում պատրաստվում է պղծել հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը՝ դրա վրա մեծացնելով թուրք-ադրբեջանական ազդեցությունը: