ArmLur.am-ը գրում է․

Հուլիսի 17-ին Սևանի կրակոցների գործով, ինչի արդյունքում սպանվեց Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը, մինչ օրս Արմավիրի բանտում կանալնքի տակ է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը։

«Քրեական հեղինակության» եղբոր որդուն կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանն է, որը առավել հայտնի է դատական համակարգում իշխանության «սրտի դատավոր»: Ավելին՝ նա իր հավատարմությունը ցույց տալու համար ակտիվորեն հետևում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին, ավելին՝ ակտիվորեն հավանում կամ «սրտիկներ» է դնում դրանց։

Իսկ ինչպես Մասիս Մելքոնյանը դարձավ դատավոր:

Վերջինս Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, դարձել Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, որը տնօրինում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Մասիս Մելքոնյանն այդ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պարտվել՝ կուսակցության հետ միասին։

Չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Մասիս Մելքոնյանը, երբ առաջադրվել էր դատավորի թեկնածու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, սակայն ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։ Սակայն նա դատավորի պաշտոնը ստանձնեց իրավունքի ուժով։

Հիշեցնենք նաև կոռուպցիոն սկանդալի մասին․ համաձայն մամուլի՝ Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ, լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել