Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին՝ հայտնվելով հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մոտոցիկլավարի մահը:

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել