Այսօր ցերեկը դուրս եմ գալիս Արշակիս հետ ծնողներիս տնից, տաքսի եմ նստում: Ու զանգ է գալիս մերոնց տան հեռախոսին, մի ռուս ասում է մամայիս, որ ձեր աղջիկը վթարի է ենթարկվել, գլուխը ջնջխվել է, շտապ եկեք հիվանդանոց:
Թե մամաս ինչ է ապրում այդ րոպեների ընթացքում, էդ մենակ ինքը գիտի ու շուրջը գտնվող մարդիկ, մեկ էլ պապաս, որ վախից կարկամել էր: Մամաս սկսում է գոռալ, լացել, հարցնում է բա տղան, ասում են տղան լավ է, բայց աղջիկը ոչ: Բժիշկ է վերցնում, ներկայանում, փորձում իբր հանգստացնել մամայիս:
Ու մինչ մամաս սթրեսի մեջ շաքարն ու ճնշումը ու սթրեսը պիկի հասած որոշում է զանգել ինձ, իհարկե հույս չունենալով անգամ, որ հեռախոս կվերցնի ջնջխված գլխով աղջիկը, ես շատ հանգիստ ասում եմ ,-« Հա մամ ջան»... ու էստեղ սկսվումա իմ սթրեսը, մաման գոռումա , լացոմաա, Ռիմմմ ուր եսսսս, Ռիմմմ արիիի: Ես այդ վայրկյանների ընթացքում հենվում եմ ամենամոտ պատին ու մտովի պատկերացնում բոլոր հավանական սարսափելի սցենարնեերը, որ կարող էին պատահել....
ու պարզվում է, որ այսօր քանի-քանի հոգու են զանգել... քանի հոգու են գուցե անդառնալի սթրեսի ենթարկել...ԶԳՈւՅՇ եղեք, ահաբեկչության նոր տեսակ է, մի հավատացեք նման զանգերի...
իսկ մամայիս այսօրվա զանգը, ձայնն ու ապրումները չեմ մոռանա երբեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rima.abelyan1/posts/pfbid0MVBCbVgpfbwzAJsQBGdPCavpeawjyXd4owRTC6vpRePYSxEKk8oSEhQPz1SaAacFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել