Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարը, որտեղ Վարազդատ Լալայանը եւ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը պայքարում են օլիմպիական մեդալների համար:
Ավարտվել է պոկում վարժությունը:
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունից հետո 3-րդն է: Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը առաջինն է:
Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 210 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 215 կգ: Վարազդատ Լալայանը հաջողությամբ պոկեց նաեւ 215 կգ-ն: Երրորդ մոտեցման համար պատվիրեցին 218 կգ, բայց Լալայանը չկարողացավ բարձրացնել:
Գոռ Մինասյանը նույնպես մեկնարկեց 210 կգո-վ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 216 կգ եւ շրջանցեց Լաշա Տալախաձեին: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 220 կգ-ը:
Լաշա Տալախաձեն մեկնարկեց 210 կգ-ով եւ հաջողությամբ պոկեց: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 215 կգ: Երրորդ մոտեցման 220 կգ-ը ձախողեց:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել