Երևանի «Նոան» հայտարարել է հերթական նորեկի մասին.
«Կարևորելով մեր ֆուտբոլիստների աճն ու զարգացումը` «Նոան» փորձառու լեգիոներներին զուգահեռ շարունակում է համալրել կազմը նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստներով։ Մեր հերթական նորեկը 17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանն է, որն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է «Նոայի» հետ։ Պատանի հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։
Нет описания.
Нет описания.
«Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի առաջին քայլերը սկսելու եմ «Նոայի» նման ուժեղ և հեռանկարային ակումբում։ Վստահ եմ, որ «Նոան» հայկական ֆուտբոլի զարգացման հիմքն է դնելու և նոր պատմություններ կերտելու»,-թիմին միանալուց հետո ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Нет описания.
Нет описания.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել