Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցնում 12-13 տարեկան տղայի:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի 13-ամյա Մուխամմադ-Ալի Գ.-ն է ոստիկաննեերին հայտնել է, որ հայրը սպորտային մարզումներ կատարելու ժամանակ դիտողություն է արել իրեն, որից հետո բռունցքով երկու անգամ հարվածել է դեմքին, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ինքը վայր է ընկել և կրկին անգամ հայրը ձեռերով ու ոտքերով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել