Կապ չունի, թե որքան երիտասարդ ու գեղեցիկ եք դուք: Տղամարդկանց դավաճանություններից ոչ ոք ապահովագրված չի:
1. Հաճախակի է մնում աշխատավայրում
Դա բացատրվում է կամ աշխատանքի ծավալով կամ այլ գործնական պատճառաբանություններով: Դրանք շատ են: Չի կարելի զանգել նրան աշխատանքի ժամանակ, քանի որ ինքը զբաղված է: Ուստի մի զարմացեք, եթե բջջայինն ընդհանրապես անջատված լինի:
2. Շատ ուշադրություն է դարձնում արտաքինին
Նա հանկարծակի ցանկանում է թարմացնել իր զգեստապահարանը, իսկ հագուստ ընտրելու գործընթացն իսկական ծիսակարգ է դարձել: Աշխատանքի գնալիս նա երկար ժամանակ է անցկացնում հայելու մոտ: Ամեն առավոտ լոգանք է ընդունում և սափրվում, ինչը նախկինում նրա մոտ չեք նկատել:
3. Նա նոր օծանելի է օգտագործում
Տղամարդը սկսել է օգտագործել նոր թանկ օծանելիք, բացի այդ` օծանելիքի իր ճաշակն է կտրուկ փոխվել:
4. «Նոր ընկերներ» է ձեռք բերել
Նա հանկարծ նոր ընկերներ է ձեռք բերել, ում մասին դուք նախկինում չեք լսել: Կամ անսպասելի զանգ է ստանում իր դասընկերոջից, ում հետ չի տեսնվել ավարտական երեկոյից այս կողմ, կամ հեռու քաղաքից մանկության ընկերն է եկել, և չի կարելի բաց թողնել այդ հանդիպումը, կամ էլ իր աշխատակիցը, պարզվում է, իր մտերիմ ընկերն է դարձել և հրավիրում է ֆուտբոլ նայելու:
5. Նա չի բաժանվում բջջային հեռախոսից
Բջջայինն այժմ ամենուր չի հայտնվում: Նա բառիս բուն իմաստով այն վայր չի դնում ձեռքից: Նա սկսում է շատ «գործնական» sms-ներ ստանալ: Իսկ գործնական խոսակցությունները տեղի են ունենում շքամուտքում:
6. Նրա էլ.փոստն անհասանալի է ձեզ համար
Նա փոխել է էլ.փոստի և սոց.ցանցում էջի գաղտնաբառերը: Եթե նախկինում դուք կարող էիք հեշտորեն մտնել նրա էջն ու տեսնել, թե ինչ կա չկա այնտեղ, ապա հիմա դուք դա պարզապես չեք կարող անել: Իսկ եթե հանկարծ նա տնից մտնում է սոց.ցանց, իսկ դուք նրա կողքին եք հայտնվում, ապա նա միանգամից փակում է այն:
7. Նա ձեզ չի նկատում
Նրա վերաբերմունքը ձեր հանդեպ փոխվել է: Նա դադարել է նկատել ձեր նոր սանրվածքն ու զգեստը: Եթե նախկինում նա սիրում էր ձեր պատրաստած ուտելիքը, ապա հիմա անուն է դնում դրանց: Եթե նախկինում նա առանց պատճառի խանդում էր ձեզ, ապա հիմա նրա հետաքրքրությունը մարել է:
8. Սեքսը պակասել է
Սեքսուալ կոնտակտները դարձել են հազվադեպ: Եթե նախկինում սեքսն ամեն գիշերվա պարտադիր պայման էր, ապա հիմա նա «սկսել է հոգնել», իրեն «վատ է զգում» կամ «առավոտյան պետք է շուտ զարթնի»:
9. Նա կասկածում է ձեզ
…դավաճանության մեջ: Մեղքի զգացումի պատճառով նա կարող է ցույց տալ, թե խանդում է ձեզ, որպեսզի բթացնի ձեր զգոնությունը: Նա կարող է սկսել ստուգել ձեր բջջայինը, պահանջել բացատրություն, թե ինչու եք ուշացել կամ հարցաքննել տղամարդ-աշխատակիցների մասին:
10. Նրա ընկերները կանայք են
Նրա մոտ հայտնվել են կին ընկերներ, որպեսզի ապահովագրի իրեն այն ժամանակ, եթե ձեր ծանոթներից մեկնումեկը տեսնի իրեն կնոջ հետ: