Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրատանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում էին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին: Վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Տեղում ոստիկանները պարզել էին, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարզվել էր, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել էին Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գարեջրատուն էին ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետի և բաժնի պետի գլխավորությամբ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/08/06/1266937
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել