Իսպանիայի հավաքականի հետ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ խաղում Մարոկկոյի հավաքականի համազգեստով երկրպագուն ներխուժել է խաղադաշտ։
Խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։ Ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին, երբ իսպանացիների դարպասապահ Առնաու Տենասը ցանկանում էր հարված կատարել տուգանային հրապարակից, մի երկրպագու ցատկել է խաղադաշտ, խլել գնդակը և գոլ խփել իսպանացիներին։ Եզրափակիչում իսպանացիները կխաղան Ֆրանսիա-Եգիպտոս հանդիպման հաղթողի հետ։ Հանդիպման սկզբում փոխարինվել է մրցավար Իլգիզ Տանտաշևը, ով Իսպանիայի հավաքականի խաղացողի հետ բախման հետևանքով վնասել է ոտքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել