Իջևանցի երիտասարդներից մեկի դին Աղստև գետից դուրս է բերվել, մյուսի մարմինը ջրասուզակները որոնում են։
Ազատամուտ գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Արտակ Չոբանյանից իմացա, որ այսօր՝ օգոստոսի 5-ին Իջևան քաղաքից 3 ընկերներ, երիտասարդներ լողացել են Ազատամուտ գյուղի և Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրի մեջտեղում գտնվող ջրամբարում։ Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է ։ Երիտասարդներից մեկը տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել։ Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները։ Ընկերների խեղդվելը տեսած 3-րդ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել