Starnews.am-ը գրում է․
Երգիչ Արամեի կինը` Աննա Թովմասյանը, արդեն հասցրել է հանրությանը սիրելի դառնալ:
Աննան ակտիվորեն վարում է իր միկրոբլոգը` այնտեղ ներկայացնելով իր և իր ընտանիքի առօրյան:
Վերջին շրջանում StarNews-ը ձեզ էր ներկայացրել մի հոլովակ, որտեղ Արամեի և Աննայի որդին` փոքրիկ Մարատը լաց լինելով խնդրում էր իր համար եղբայր ունենալ:
StarNews-ը կապ հաստատեց հասկանալու համար արդյոք աստղային զույգը պլանավորում է երրորդ բալիկն ունենալ:
Աննան զրույցի ընթացքում պատասխանել է մի քանի այլ հարցի ևս:
– Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը ամուսնությունից և հետո արդեն երեխաներից հետո։
– Իհարկե ինչպես բոլորի մոտ, ինձ մոտ էլ կյանքս փոխվեց, և դա շատ նորմալ է: Կարևորը փոխվեց դեպի լավը:
Ես հասկացա է ինչ է նշանակում ունենալ սեփական ընտանիք, զգալ ընտանիքիդ քաղցրությունը, ջերմությունն ու սերը:Իսկ արդեն երեխաներից հետո ավելացավ պատասխանատվությունը` երբ պետք է ամեն ինչ անես, որ լավ մարդիկ մեծանան:
– Ձեր երեխաները արդեն հասցրել են դառնալ սիրելի հանրության համար, ի՞նչ կասեք 3-րդ երեխա ունենալու ցանկության մասին։ Պլանավորու՞մ եք արդյոք փոքրիկ ունենալ։ Հատկապես, որ ձեր որդին ևս ունի ցանկություն՝ էլի քույր և եղբայր ունենալու։
– Այս թեմայով վերջերս շատ եմ սկսել մտածել , քանի որ բալիկներս շատ են ցանկանում քույր կամ եղբայր ունենալ: Երբ փոքրիկ երեխա են տեսնում միանգամից գալիս են ու ինձ ասում, որ մամ մենք էլ ենք ուզում բալիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: