Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղա երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Vարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։

Վրաերթի ենթարկված 17-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 

Ոստիկանի հարվածից հետո դեռահասին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ապա այնտեղից էլ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր»։ Պատճառն այն է, որ վրաերթի ենթարկվածը անչափահաս է։

Ինչպե՞ս է երեխայի վիճակը․ MediaHub-ը փորձեց պարզել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ»,- նշեցին ԲԿ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել