SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, զույգ վերջույթների շրջաններում բազմակի ծակած վերքեր, աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է իրենց բակում գազազած շան հարձակման հետևանքով:
Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Ղ․-ն է։
Տեղում պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 08։15-ի սահմաններում Նոր Երզնկա համայնքի Եղվարդի խճուղի 6/6-րդ հասցեում թափառական թվով 4 շներից մեկը հարձակվել է Կարեն Ղ․-ի վրա, կծել և պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/07/30/1266554
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել