Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 հազար բեռնատար է կուտակվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Հուլիսի 29-ի առավոտվա տվյալներով՝ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար, որոնցից 847-ը՝ հայկական համարանիշներով։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունը մի քանի ժամով արգելվել էր սելավահոսքերի պատճառով։
Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով) ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել