Օդի աղտոտվածությունը դարձել է վաղաժամ մահացության երկրորդ առաջատար գործոնը հիպերտոնիայից հետո՝ 2021 թվականին։ Այդ մասին նշվում է «Աշխարհի օդի վիճակը 2024» զեկույցում, որը ներկայացրել են Health Effects Institute-ը եւ Institute for Health Metrics and Evaluation-ը։
Զեկույցում տրամադրվում են տվյալներ օդի որակի և մարդկանց առողջության վրա դրա ազդեցության վերաբերյալ ամբողջ աշխարհում:
Հետազոտության համաձայն՝ 2021 թվականին օդի աղտոտվածությունը 8,1 միլիոն մահվան պատճառ է դարձել (բոլոր մահերի մոտ 12 տոկոսը): Ավելին, ավելի քան 700 հազար մահ է գրանցվել մինչև հինգ տարեկան երեխաների մոտ (այս տարիքային կատեգորիայի բոլոր մահերի 15 տոկոսը), որից ավելի քան 500 հազարը կապված է բնակելի տարածքների օդի աղտոտվածության հետ։
Օդի վատ որակը երկրորդ տեղում է վաղաժամ մահվան ռիսկի գործոնների ցանկում։ Առաջին տեղում հիպերտոնիան է, երրորդում՝ ծխելը, չորրորդում՝ թերսնուցումը, հինգերորդում՝ սովի հետեւանքով պլազմայում գլյուկոզայի կոնցենտրացիայի բարձր մակարդակը։
Ըստ գիտնականների, օդի աղտոտվածությունը պատասխանատու է ստորին շնչուղիների վարակների 30 տոկոսի, սրտի իշեմիկ հիվանդության 28 տոկոսի և թոքերի քրոնիկ խանգարիչ հիվանդությունների 48 տոկոսի համար:
Հետազոտողները շեշտում են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է իմունային համակարգի ինֆեկցիայի դեմ պայքարելու ունակությունը, ինչը հեշտացնում է շնչառական ուղիների վարակներ առաջացնող վիրուսների, այդ թվում՝ COVID-19-ի մուտքն օրգանիզմ։