168.am-ը գրում է․
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է: Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան):
«Այս հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում:
Պատվաստանյութն առավել արդյունավետ է (85%-98%) ռոտավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր ձևերի և դրանով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման համար: Սակայն այն չի կարող պաշտպանել այլ հարուցիչներից առաջացած դիարեաներից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/07/26/2077817.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել