ArmLur.am-ը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն իր ժամանացն է վայելում Չինաստանում։

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկանում է, որ ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Մինասյանը և Տիգրան Պարսիլյանը հուլիսի 17-30-ը գործուղվել են Չինաստան։ Իշխանական պատգամավորները Շանհայ քաղաքում մասնակցելու են «Երիտասարդության զբաղվածություն եւ Մեկ գոտի եւ ճանապարհ երկրների զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինար դասընթացներին։

Լիլիթ Մինասյանը որոշել է գործուղումը համատեղել ժամանցի հետ, Չինաստանն է բացահայտում ու հանգիստը վայելում այնտեղ։ Նա ակտիվորեն իր սոցիալական էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում Չինաստանում անցկացրած իր ժամանցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել