Աղվան Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու:
Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:
Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա` հանուն մեր երկրի և հասարակության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid027NdpZdhQxXMftvFRmqW8CVBQEg1eLVB3Ryryz1Bs6dZb4ENU4iH2rgoJQvRWBb2Pl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել