Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռենի» 19-ամյա հարձակվող Դեզիրե Դուեյով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիս Կամպոսի, հանդիպել է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ և նրան առաջարկել են տեղփոխվել ՊՍԺ-ը։ Նշվում է, որ «Բավարիան» նույնպես հետաքրքրված է Դուեի ծառայություններով։

19-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Ռենի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 30 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դուեն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 4  գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել