«Ժողովուրդ»-ը գրում է.

«Երեկ ՀՀ կառավարության շենքում այնպիսի ուշագրավ փաստ է բացահայտվել, որը կարելի է ամոթալի համարել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաների համար։ Բանն այն է, որ դեռևս 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության վերաբերյալ։ 9-հոգանոց այդ խումբը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը։

 Սա նշանակում է, որ իշխանությունները զուգահեռ բանակցություններ են վարել մի կողմից ԵՄ-ի հետ՝ Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, ԵՄ-ի հետ բանակցել են բացահայտ, ռուսների հետ՝գաղտնի։ Իսկ այդ ընթացքում էլ նույն Տ. Սարգսյանն իր հարցազրույցներում պարբերաբար հայտարարել է, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է և անօգուտ։ Ի դեպ, այսօր նույն վարչապետն իր իսկ որոշմամբ ղեկավարում է ՄՄ-ին ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովը, կառավարության երեկվա նիստում էլ հաստատվեց ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքների ցանկը, իսկ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 10-ը»,– գրում է  թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել