ArmLur.am-ը գրում է․

Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լուծում պահանջող խնդիրներ չունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշի քաղաքում ընթացող միջազգային մեդիա ֆորումում, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հարցեր, որոնք լուծում են պահանջում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, պարզապես չկան, և բավական երկար ժամանակ, և սկզբունքորեն, մինչև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրելը, մենք բոլոր հարցերը կարգավորել ենք փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը և հաշվի առնելով մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությունը»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևի խոսքով՝ Բաքվի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը նույնպես աճել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել