Հաջողության հասնելու 13 կարևոր կանոնKiss.am-ը գրում է.

Սովորությունը  որոշակի գործողություններ կատարելու կամ մտածելու կերպ է, որն իրականացվում է առանց մեր կողմից գիտակցական վերահսկման: Կարող է լինել և՛ լավ, և՛ վատ սովորություն: Վատերի մասին, հավանաբար, ամեն ինչ գիտեք.  դրանց մասին ձեզ հազար անգամ ասել են…
Այսօր դուք կկարդաք այն օգտակար սովորությունների մասին, որոնք կենսականորեն շատ կարևոր են և անպայման կօգնեն ավելի արդյունավետ գործել:
Սովորե՞լ ես՝ կիրառիր
Գիտելիքը և դրա կիրառումը տարբեր բաներ են: Ինչքա՜ն գրքեր եք կարդացել, դասընթացներ լսել, գլուխ խոնարհել իմաստուն ուսուցիչների առջև… Այդ ամենը, սակայն, քիչ է, եթե լսածը չեք կիրառում ամենօրյա կյանքում: Այն մարդը, ով որևէ գրքից «քամել» է բոլոր օգտակար կողմերը, ավելի արդյունավետ է, քան նա ով բազմաթիվ գրքեր է կարդացել, բայց իր ամենօրյա կյանքում կիրառելու համար չի քաղել ոչինչ: Սովորե՛ք շարժվել հետևյալ սկզբունքով՝ «Ուսումնասիրեցիր՝ սկսիր կիրառել», և արդյունք կլինի:
Lավ է քիչ, բայց ամեն օր
Բոլորս էլ գործի մեջ ցանկանում ենք անել միանգամից և շատ: Բայց այդպես ոչնչի չենք հասնի: Ավելի լավ է կատարել մեկ քայլ, բայց ամեն օր: Ու տարվա կտրվածքով հաղթահարած կլինենք հսկայական «տարածություն»՝ կազմված 365 քայլից: Ավելի լավ է տվյալ գործին օրվա մեջ տրամադրել 5 րոպե, բայց բաց չթողնել անգամ 1 օր: Այդ դեպքում կլինի կարգուկանոն և արդյունք:
Կենտրոնացե՛ք արդյունքի վրա և գործե՛ք
Կարելի է տարիներով սովորել, պլան կազմել և գտնել պլանի անգամ չնչին թերությունները… Բայց քանի դեռ պարզապես նստած եք ձեր թղթերով ու երազանքներով շրջապատված, արդյունք չի լինի: Անհրաժեշտ են միայն նպատակասլաց գործողություններ: Հենց որ սկսեք վերահսկել ձեզ և ձեր գործողությունները, հարցնեք՝ «Իսկ այս քայլը տանու՞մ Է ինձ դեպի արդյունք», ահա այդ ժամանակ ինչ-որ բան կսկսի փոխվել:
Աշխատե՛ք ձեզ վրա:
Մշտապես սովորեք, ընդլայնեք գիտելիքների պաշարը, մեծացրեք փորձառությունը և կատարելագործեք ձեր հմտությունները: Ծախսելով ժամանակը սովորելու վրա՝ դուք խնայում եք այն՝ գործը կատարելիս: Ամենակարևորը՝  մի՛ մոռացեք գլխավոր կանոնի մասին՝ «Սովորեցի՞ր՝ կիրառիր»:
Կենտրոնացե՛ք ոչ թե հիմնախնդրի, այլ դրա լուծման վրա:
Այո, մենք սովոր ենք ծանրութեթև անել խնդիրը բոլոր կողմերից, հասկանալ՝ որքան է այն բարդ, մտահոգվել կամ ընկնել տագնապային տրամադրության մեջ… Իզուր: Պետք է հստակ պարզել՝ որն է խնդրի էությունը, հնարավոր լուծման ինչ տարբերակներ կան և սկսել գործել: Հակառակ դեպքում խնդիրը կշարունակի կախված մնալ մեր գլխավերևում:
Մի արեք այն, ինչ հեշտ է, այլ այն, ինչ անհրաժեշտ է:
Նույնիսկ սիրած աշխատանքի պարագայում կան գործեր, որոնք այդքան էլ մեր սրտով չեն, բայց բերում են արդյունքի 80 տոկոսը: Սակայն մեր ժամանակը սահմանափակ է: Ուստի՝ նախ արեք ամենակարևորը, իսկ հեշտ անելիքները հետաձգեք:
Չնեղսրտել տհաճ իրավիճակներում
Եթե խոսենք տրանսերֆինգի հասկացություններով, դա կոչվում է մտադրության ուղղորդում: Այսինքն՝ մենք ընտրում ենք՝ ինչպիսի ռեակցիա (հակազդեցություն) տալ կյանքի ցանկացած իրավիճակում գիտակցված կերպով: Ընտրեցինք դրակա՞ն կողմը, գործը կկարգավորվի: Ընտրեցինք բացասակա՞ն ռեակցիան, խնդիրն ավելի կխորացնենք: Իսկ դժվար իրավիճակը, ըստ էության, նոր հնարավորություն է: Օգտագործեք այն:
Ներդրում արեք  ինքներդ ձեր և ոչ թե հաջողության նյութական բաղադրիչների մեջ:
Ինչքա՜ն շատ են մեր շուրջը մարդիկ, ովքեր հասնում են որոշակի հաջողության և «ճչում» այդ մասին աշխարհով մեկ, լողում ճոխության ու նոր մեքենաների մեջ… իսկ նորերը գնելու փող էլ չկա: Դա լճացում է, արդյունքում՝ հոգեկան հանգստության բացակայություն: Եթե առաջ չես շարժվում, սկսում ես գնալ ետ:
Եղեք շարժման մեջ և ավելի հաջողակ (նաև ավելի երիտասարդ) կլինեք:
Գտիր հստակ պատասխան՝ ինչու ես ԴՈՒ՛ այդպես ցանկանում և մի փնտրիր աջակցություն (խրախուսում) ուրիշներից:
Ամենակարևորը հենց դու՛ ես. ինչի՞ համար ես դու անում այդ և ինչի՞ ես ձգտում: Եթե ուրիշների կարծիքի համար, ապա շուտով կհայտնվես ինքդ քեզ հետ անհամաձայնության և ինքնամեղադրանքի մութ անկյունում:  Իսկ եթե հասկանում ես, թե ինչիդ է պետք դա, ինչ կքաղես դրանից, այդ դեպքում՝ առաջ, ամեն ինչ քո օգտին է…
Մշտապես վառ պահեք միտքը՝ «Ինչ եմ ես ուզում և ինչպես դրան հասնել»:
Պլաններ կազմեք՝ հիմնվելով ձեր նպատակների վրա: Օդում խոսելը, անիմաստ կրթվելը և ինքնակեղեքումը բերում են միայն վատնումներ: Ամեն երեկո հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ինչ եմ ես ուզում և ինչպես հասնել դրան»: Ու գործեք:
Գործը հասցրեք մինչև վերջ:
Ամենաբարդ ու կարևոր սովորություններից մեկը: Եթե սկսել եք գործը, հասցրեք այն մինչև վերջ, մինչև պլանավորված արդյունքը: Կամ գոնե մինչև այն կետը, երբ փաստարկված պարզում եք, որ սխալ ուղղությամբ եք շարժվում ու պետք է նորից սկսել: Աշխատանքը կիսատ գործերի վրա խլում է լրացուցիչ ժամանակ և ջանքեր: Խնայողական եղեք:
Սիրեք ժամանակը:
Ինչո՞վ է տարբերվում հաջողակ մարդը ոչ հաջողակից: Նրանով, թե ինչքան է վաստակում 1 ժամում (կարևոր չէ՝ ինչ արտարժույթով): Ժամանակը միշտ քիչ է, բայց մեկը 1$-ի համար կծախսի 1 ժամ, մյուսը՝ 1 օր, իսկ երրորդը՝ 0.0014 վայրկյան:
Հանգիստ
Աշխատանքը՝ աշխատանք, բայց գերհոգնածությունը կբերի նրան, որ ի վիճակի չեք լինի անել որևէ բան: Ընդհանրապես ոչինչ: Ուստի մի կորցրեք «կյանքի համը», հանգստանալու կարողությունը: Արձակուրդ վերցրեք, կազմակերպեք «ոչինչ չանելու օր» և կտրվեք աշխատանքից: Իսկ հետո՝ նոր ուժերով առաջ:
Բայց նույնիսկ այս օրերին կատարեք մեկ փոքրիկ քայլ դեպի նպատակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել