Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներայ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով, Ոստիկանությունը հերթական անգամ իրականացրել է ուժեղացված ծառայություն։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ մի քանի ժամ տևած «ռեյդ»-ի արդյունքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են  100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, 3 ավտոմեքենա վարել են անչափահասներ, որոնց կողքին նստած են եղել նրանց «հոգատար պապաները», հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրանյութեր, 20-ից ավելի վարորդներ եղել են ոչ սթափ, 10-ից ավելի ավտոմեքենաներ եղել են թաղանթապատված։

Բոլոր ավտոմեքենաները պարեկների կողմից տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել